«Զիմ խորոտիկ յար»․ Ժաննա Բուտուլյանի հրապարակած նոր լուսանկարը խոսակցությունների առիթ է դարձել


Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը հանրության կողմից սիրված է, նա մասնակցություն է ունեցել մի շարք սերիալներում։ Այսօր Ժաննան համացանցային հարթակում Վան Նեմրայի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որը մակագրել է՝ «Զիմ խորոտիկ յար»։

Շատերը գրառումից ենթադրել են, որ սիրելի դերասանուհին գտել է իր 2-րդ կեսին, սակայն Ժաննան այլ գրառմամբ հանդես չի եկել։ Որոշ օգտատերեր կարծիք են հայտնել, որ դա աշխատանքային նոր համատեղ գործունեություն է։ Լուսանկարում դերասանուհին անչափ գեղեցիկ և ոճային տեսք ունի։

Նա կրում է պուտերով հագուստ, որն անչափ սազում է նրան։ Մեկնաբանություններում Ժաննայի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսական գրառումներով են հանդես եկել։

Ավելի վաղ Ժաննա Բուտուլյանը մի հրապարակում էր կատարել և հետևորդներին տեղեկացրել քաղաքական իր հայացքների մասին։ Նշել էր, որ մինչև հեղափոխությունը եղել են ատելի բարքեր, որոնց վերադարձը չի ցանկանում, սակայն ասպարեզում չի տեսնում արժանի փոխարինող ։

Ընդգծել է, որ ինքը 2018-ին փողոց դուրս չի եկել և խնդրել է նման լուրեր չտարածել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!