«Զենք վերցրեք ու միացեք ՌԴ զորքին․․․»․ ինչ խորհուրդ է տալիս Արամ Սարգսյանը


Արամ Սարգսյանը հաճախ է հանրությանը ներկայացնում իր կարծիքը հայաստանյան իրականության, ներկայի և անգամ ապագայի մասին և առաջ քաշում սեփական մտորումները, վերլուծությունները։

Այս օրերին շատերն են խոսում ռուս-ուկրաինական հակամարտության մասին և շարունակ պնդում՝ եթե հանկարծ այն ավարտվի Ռուսաստանի պարտությամբ, ապա Արցախի ճակատագիրը կավարտվի։

Արամ Սարգսյանն այս կերպ մտածող (թե Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը կախված է Ռուսաստանից) անձանց խորհուրդ է տալիս զենք վերցնել և կանգնել Ռուսաստանի կողքին․ չէ՞ որ իսկսկան ընկերն այդ կերպ կվարվեր։ Եվ այդպես նրանք լավ համբավ ձեռք կբերեն։

«Արցախի անվտանգությունը և ՀՀ անվտանգությունը, այսօրվա ունեցած ռուսական սպառազինությանբ, ապահովում է միջազգային առաջադեմ հանրությունը։

Աշխարհը համախմբվել է ուժով խնդիրներ լուծելու և զոռբայության դեմ, և ինչ չի կարելի Պուտինին, չի կարելի նաև Էրդողանին, Ալիևին։ Ուղղակի առաջադեմ աշխարհի կողքին լինել է պետք»,- նշում է Արամ Սարգսյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: