«Զգուշացրել էի՝ եթե դերն ինձ չտան, հեռացման դիմում եմ գրելու»․ Արսեն Միքայելյանը պատմել է նոր ներկայացման մասին և թե ինչպես է վարսերը երկարեցրել


Արսեն Միքայելյանն աշխատում է Գյումրու Դրամատիկական թատրոնում։ Վերջերս թատրոնը մի հրաշալի ներկայացում է մատուցել հանդիսատեսին, որը կոչվում է «Մաուգլի»։

Հայտնի պատումը նրանք ներկայացրել են այլ մոտեցմամբ։ Այստեղ գլխավոր հերոսը հեռանում է՝ չմնալով ո՛չ մարդկանց մոտ, ո՛չ կենդանիների։

Դերասանը զրույց է ունեցել, որի ժամանակ պատմել է, որ ներկայացման համար սկսել են նախապատրաստվել սեպտեմբերից, ապա հավելեց, որ բոլորին զգուշացրել էր, որ եթե Մաուգլին ինքը չլինի, հեռացման դիմում է գրելու։ Նշում է, որ բարեբախտաբար գործը դրան չհասավ։

Հերոսի և  իր արտաքին նմանությունների մասին խոսելիս՝ բացահայտեց, որ պրեմիերայից տասն օր առաջ են երկարացրել վարսերը և պետք է այդպես մնա այնքան ժամանակ, մինչ կխաղան առնվազն տասը ներկայացում։

Արսենը նկարահանվել է նաև ֆիլմերում, իսկ թատրոնում բազմաթիվ դերեր կերտել, սակայն, նշում է, որ թատրոնն ուրիշ աշխարհ է։ Դերասան դառնալու որոշումը կայացրել է 9-րդ դասարանում, երբ ընդամենը մի քանի ներկայացում էր դիտել։


Понравилась статья? Поделиться с друзьями: