Զգուշացնում եմ՝ Ադրբեջանը գնալու է մինչև վերջ․․․ Լևոն Շիրինյանն առաջարկով է հանդես եկել


Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ակտիվ գործունեություն է ծավալում ինչպես աշխատանքային բնագավառում, այնպես էլ համացանցային տիրույթում և սերտ կապ պահպանում քաղաքացիներ հետ և նրանց հետաքրքրքող հարցերին մշտապես սպառիչ պատասխաններ հրամցնում կամ բարձրաձայնում քաղաքացիների խնդիրները։

Լևոն Շիրինյանը համացանցային իր տիրույթում անդրադառնում է նաև Հայաստանի քաղաքական իրադարձություններին, որոնց վերաբերյալ կատարում է իր քաղաքական վերլուծություններն ու տեսակետները։

Այս անգամ Շիրինյանն անդրադարձել է Արցախի շուրջ ծառացած խնդրին։ Նա մասնավորապես գրել է․ «Առա՜նց հիստերիայի։

Զգուշացնում եմ՝ Ադրբեջանը գնալու է մինչև վերջ։ Որպես պետություն ու որպես ժողովուրդ մոբիլիզացրեք դիմադրության և հակահարձակման բոլոր հնարավոր ու անհնար միջոցները։ Գոտեմարտը պիտի´ շահենք։ Գոտեմարտը շահելու ենք։ Մա´հ հայության անհիմն պատրանքներին»։

Մեկնաբանություններում քաղաքագետի գրառման, տեսակետի հետ հաաձայն ել մի շարք քաղաքացիներ և ջերմ խոսքեր հղել նրան, ապա նշել, որ վերջինս հարգանքի է արժանի իր հայրենասիրության համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: