Հովսեփ Խուրշուդյանը, ով հանդիսանում է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահը, համացանցային հարթակում հաճախ է հանդես գալիս գրառումներով, որտեղ հայտնում է իր կարծիքն ու վերաբերմունքը երկրում տիրող իրավիճակների վերաբերյալ։

Այս անգամ ՀԿ նախագահը անդրադարձել է Նաիրի Հոխիկյանի սկանդալային հայտարարությանը և նշել, որ մինչ այս դեպքը ինքը մտածել է, թե Հոխիկյանը պրոֆեսիոնալ ստախոս է և նրա ասած սուտը կարելի է պարզել ընդամենը քառասուն օր հետո, սակայն վերջին իրադարձությունները բերեցին այն համոզմունքին, որ Հոխիկյանը առաջին դասարանի երեխայի մակարդակի ստախոս է։

Խուրշուդյանը նշել է, որ Հոխիկյանի սուտը բացահայտվեց առաջին իսկ առերեսման ժամանակ, ընդամենը մի քնաի ժամում։

«Պարզվեց, որ նա առաջին դասարանի երեխայի մակարդակի ստախոս է, ում սուտը բռնվում է հենց առաջին առերեսման ժամանակ, տվյալ դեպքում՝ մի քանի ժամում։

Այ, այ, այ․․․ Հ․Գ․ Զգույշ եղեք Նաիրի Հոխիկյանի հետ շփվելուց․ ամենայն հավանականությամբ նա ձեզ գաղտնի ձայնագրում է»,-մասնավորապես գրել է Հովսեփ Խուրշուդյանը։