Զարուհի Բաբայանն ամուսնու հետ և ուշագրավ գրառումը նոր ժամանակների, կյանքի և սիրո մասին


Զարուհի Բաբայանն 90-ականների այն երգչուհիներից է, ում հանդեպ հետաքրքրությունը չի սպառվել։ Ավելին՝ երգչուհին ամեն անգամ նորովի է ներկայանում և շարունակում հիացնել իր հանդիսատեսն, իսկ իր հանդիսատեսն անդավաճան է։

Զարուհին կարողանում է քայլել ժամանակին համահունչ՝ միաժամանակ պահպանելով իր յուրահատկությունը։

Երգչուհին համացանցում ակտիվ է և իր կյանքում տեղ գտած  կարևոր իրադարձությունները նա սիրով ներկայացնում է իր հետևորդներ։

Այս անգամ երգչուհին ամուսնու հետ համատեղ լուսանկարով է հանդես եկել, որին կից ուշագրավ գրառում է կատարել նոր ժամանակների, կյանքի և սիրո մասին։

Եվ հորդորել բոլորին սիրել, շատ սիրել։ Զարուհն մասնավորապես գրել է․ «Ժամանակները փոխվել են, կյանքի ընթացքը և արագությունը՝ նույնպես։ Ոմանք համակերպվում են, որոշները` ոչ: Մի բան, սակայն, մնում է նույնը. պիտի հասցնես սիրել։ Շատ սիրել։

Այլապես կկորսվես այս կյանքի կարուսելի մեջ և չես նկատի ինչպես թռավ ժամանակը․ իսկ դու չհասցրեցիր ամենակարևորը»։


Понравилась статья? Поделиться с друзьями: