Ամռան հանգստյան այս թեժ շրջանում հայ ճանաչված դեմքերը կազմակերպում են իրենց հանգիստը և համացանցային հարթակներում ցույց տալիս, թե ինչպես են անցկացնում արձակուրդը և կիսվում տպավորություններով։

Այս շրջանում իր հանգիստն է վայելում նաև երգչուհի Զարուհի Բաբայանը։ Նա Եգիպտոսում հանգստանում է ամուսնու և դստեր՝ կրտսեր Սոֆի Դևոյանի հետ։ Մայր և դուստր պարբերաբար լուսանկարներ են հանրայանացնում և ցույց տալիս իրենց հանգստից դրվագներ։

Այս տարին, ինչպես որ նշել էր Զարուհին մեկ այլ առիթով, բավական դժվար էր եղել․ ընտանիքում ունեցել են կորուստ, այնուհետև տարին լի էր դժվարություններով և չնայած դեռ ամեն բան որոշ չափով շարունակվում է, ընտանիքը փորձում է դուրս գալ իրավիճակից։

Առավել դժվար է եղել Սոֆի Դևոյան կրտսերի համար, քանի որ կորցրել է սիրելի պապիկին։ Նա որոշ ժամանակով պասիվ էր իր սոցհարթակում։

Սակայն ընտանիքը ուժ էր գտել և պայքարել դժվարությունները։ Ծովափնյա հանգիստը տեղին է և կօգնի լիցքաթափվել։