Սիրված արտիստուհի Զարուհի Բաբայանը բեմում է և հանրության ուշադրության կենտրոնում դեռ 90-ականներից։ Երգչուհին կարողանում է պահապանել իր դիրքերը և մնալ սիրված ու գնահատված այս ողջ տարիների ընթացքում։

Զարուհին բավականին երիտասարդ տեսք ունի և շարունակում պարբերաբար ոճային փոփոխություններ կատարել և իր հանդիսատեսի, երկրպագուների առջև մշտապես նորովի ներկայանալ։

Եվ պարբերական այս փոփոխությունների մեջ երգչուհին հիմնականում սևահեր վարսերով է ներկայացել։ Եվ ահա նա որոշել է ներկայանալ վարսերի այլ երանգավորմամբ։

Նա սոցհարթակում մի քանի հրապարակումներ է կատարել, որտեղ ցույց է տվել, վարսերի փոփոխման ընթացքը և նշել, որ այսուհետ կներկայանա ավելի բաց գույնի երանգավորմամբ։

Երկրպագուները կարծում են, որ գեղեցկուհի երգչուհին գեղեցիկ է ցանկացած ոճում և անհամբերությամբ սպասում են նրա նոր կերպարին։

Վարը ներկայացված տեսնայութում առաջարկում ենք այս մասին իմանալ ավելի մանրամասն և դիտել երգչուհու մի քանի այլ լուսանկարներ։