Հովհաննես Ազոյանը, ով արդեն տևական ժամանակ է ինչ էկրաններին չէ, հանրության և իր երկրպագուներին ներկայանում է սոցտիրութում։ Նա որոշակի ակտիվություն է ցուցաբերում և հանդես գալիս տարաբնույթ հրապարակումներով։

Հովհաննես Ազոյանի հրապարակումները հիմնականում որդու՝ Լուի Արամի մասնակցությամբ են։ Որդին հայրիկի կրկնօրինակն ասես լինի և դերասանի երկրպագուներին անչափ դուր է գալիս փոքրիկ հրաշքի մասնակցությամբ հրապարակումները։

Այս անգամ դերասան հայրիկը մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ որդին պատրաստվում է ճաշել, սակայն միացված երաժշտությունն այնքան էր կլանել փոքրիկին, որ վերջինս չի կարողանում շեղվել և սկսել ուտել։

Մի քանի րոպեանոց տեսայութում Լուի Արամն այդպես էլ մեկ գդալ իր ապուրից չի ուտում։ Անմիջապես նկատելի է, որ փոքրիկի մոտ երաժշտության նկատմամբ յուրատեսակ սեր կա։

Նույնիսկ մայրիկի՝ երգին ձայնակցելը չշեղեց փոքրիկն։ Վարը ներկայացնում ենք Հովհաննես Ազոյանի հրապարակած վերոնշյալ տեսանյութը։