Առաջիկայում ամենագեղեցիկ տոներից մեկն է՝ Զատիկը։ Առաջարկում ենք Զատկի սեղանին ունենալ հայտնի թխվածքը՝ Կուլիչը։ Այն դյուրին կստացվի ձեզ մոտ, հավատացեք։ Անուշաբույր,փափուկ և նուրբ Կուլիչ ունենալու համար անհրաժեշտ կլինի՝

Խմորի համար՝
4 հ․ հավկիթ
150 գ շաքարավազ
250 մլ կաթ
100 մլ մածուն
1/3 թ․գ․ աղ
1 ճ․գ․ խմորիչ (10գ)
120 գ կարագ
Վանիլին
700գ ալյուր

Առաջնահերթ պատրաստեք չրային զանգվածը․ 100գ չրերին (ծիրան, դեղձ, բալ, նարնջի և կիտրոնի կեղև) միացնել 100 մլ նարնջի հյութ : Տաք կաթին (37 աստիճան) միացնել խմորիչ, շաքարավազ և գդալի ծայրով ալյուր, խառնել, թողնել քսան րոպե: Հավկիթները շաքարավազի և աղի հետ հարել, լցնել խմորիչի զանգվածը, մածունը և հարած հավկիթները:

Խառնել և վրան մաղել ալյուրը: Կստացվի կպչող խմոր: Հարթության վրա ալյուր և խմորին ավելացնել փափուկ կարագ: Հունցել 10 ր և ստանալ էլաստիկ խմոր: Տեղափոխել թասի մեջ մինչ խմորը կհասունանա: 1.5-2 ժ անց խմորին միացնել չրերով զանգվածը։ Նախապես չրերի վրա պետք մաղել 1 ճ․գ․ գդալ ալյուր և միախառնել:

Թողնել 2-րդ անգամ խմորը հասունանա, ապա լցնել կուլիչի թղթերի մեջ 1/3-ի չափով։ Ջեռոցը տաքացնել 170 աստիճան, ներքևում շարել կուլիչները և թխել 40 ր: Որպեսզի կուլիչների վեին հատվաը շատ չկարմրի, առաջին տասնհինգգ րոպեն կարող եք փայլաթիթեղով ծակել: Զարդարենք այն ինչպես կնախընտրեք։