«Զանգել էր հորը, ասել՝ հրամանատար չունենք, ես հիմա ի՞նչ անեմ․ խորհրդի կարիք ուներ»․ 18-ամյա Սուրենը զnhվել է Հադրnւթի անտառներում


Սուրեն Եսայան այն հերոսներից մեկն է, ով հայրենիքի համար կյանքն անգամ չխնայեց։ Նրա մայրը պատմում է որ Սուրենը անչափ սպասված է եղել, նա չորրորդն էր, 3 աղջիկներից հետո։

Սուրենի հետ բազմաթիվ երազանքներ են կապվել, սակայն այսօր մայրը ապրում է հիշողություններով։ Տասնութամյա որդու անձնական իրերը խնամքով են պահվում։ Տասնութամյա երիտասարդը հինգ լեզու գիտեր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հնդկերեն և գերմաներեն։

Նա հնարավություն ուներ ուսումը շարունակել Շվեցարիայում, սակայն եկավ հայրենիքին ծառայելու։ Նա քառասունչորսօրյայի զոհ է։ Առաջին օրը հայրիկի հետ խոսել է՝ խորհրդի կարիք ուներ․ մնացել էին առանց հրամանատարի։ Մայրը՝ Նարինե Եսայանը, պնդում է, որ որևէ փաստ չկա, որ տղան զոհվել է։

Մի զինվոր ասել է, թե գերի է, մեկն էլ՝ ընկել է և այլն։ Մայրը պատմում է՝ իրենց է հասել Սուրենի վերջին նկարը։ Պատմում է, որ որդու վերջին լուսանկարը տեսնելիս՝ իրեն հոսանքը կարծես խփել է․ տղային ցեխոտ և կեղտոտ նա չէր տեսել։

Լուսանկարից հետո են խորապես հասկացել, թե ինչ է իրականում այնտեղ՝ սահմանին, կատարվում։ ԴՆԹ-ի համընկման դրական պատասխան նույնիսկ չունեն։ Ընտաբիքը խոր հույս է փայփայում՝ որդին մի օր կվերադառնա, սակայն իրենց փոխանցած մարմինը հուղարկավորել են։


Понравилась статья? Поделиться с друзьями: