«Զանգեզուրի միջանցք»-ը մնացել է ջրամբարի տակ. Իրանի պատասխանը


Նոյեմբերի 9-ի հայտնի պայմանագրից հետո առայսօր քննարկվում է «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ «միջանցք», առհասարակ, չի քննարրկվում։ Այս մասին խոսել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։

Ըստ դեսպանի խոսքի՝ իրենք կողմ են միջանցքի բացմանը, սակայն սահմանները պետք է պահպանվեն։ Բանն այն է, որ Իրանը Արաքսի վրա ջրամբարներ է կառուցել, որի հետևանքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային գծի որոշակի հատվածը ջրի տակ է մնացել։

Ջուրն օգտագործվում է և՛ Ադրրբեջանի, և՛ Իրանի կողմից։ Ադրբեջանը մեղադրում է Իրանին դրանք կառուցելու մեջ, իսկ Իրանն իր հերթին պնդում է, որ այդ հարցում Ալիևի հետ համաձայնագիր ունի ստորագրված։

Ռուսաստանը և Թուրքիան քայլեր են ձեռնարկում միջանցքի բացման ուղղությամբ։ Ադրբեջանի հարյուր տարվա երազանքն է՝ ունենալ միջանցք, որը կկապի Նախիջևանը Ադրբեջանին։

Եվ ահա ամենավճռական փուլում պարզ է դառնում, որ այն անիրատեսական է, որովհետև գույություն ունի իրանական ջրամբարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: