Անահիտ Սիմոնյանը շարունակում իր ակտիվությունը պահպանել համացանցային տիրույթում և իր հետևորդների համար սստեղծում է հետաքրքրական կոնտենտ։ Այս օրերին երգչուհի դիզայները գտնվում է Նյու Յորքում։

Այս քաղաքից ստացած իր տպավորություններով Անահիտն արդեն հասցրել է կիսվել հետևորդների հետ։ Նա նշել է, որ անչափ մեծ էներգետիկա կա այս քաղաքում, որնասես ապրեցնում է։ Նա շարունակում է հրապարակումներ կատարել և պատմել իր հանգստյան օրերի ու, իհարկե, քաղաքի մասին։

Օրերս Անահիտ Սիմոնյանը ինսթագրամյան պատմություններ բաժնում գրել էր, որ վաղուց չի շփվել հետևորդների հետ և պատրաստ է պատասխանել նրանց հարցերին։

Ամենաուշագրավ հարցերից մեկը վերաբերում էր Անահիտի՝ երգչուհու կարիերային։ Նրան հարցրել են, թե արդյոք ե՞րբ կլինի նոր երգ, ինչին երգչուհին պատասխանել է․ «Երևի էլ չի էլ լինի»։

Հարցերից մեկն էլ վերաբերում էր երգչուհու տրամադրությանը։ «Իրականում ուրա՞խ եք, թե ձևացնում եք»,- եղել է հարցը, որին հետևել է պատասխանը․ «Ե՛վ, և՛»։