Երևանն ընդգրկվել է աշխարհի լավագույնների տասնյակում․ տեսեք՝ որ քաղաքների հետ


Ամենահայտնի և բարձր վարկանիշ ունեցող հյուրանոցային համարների ամրագրումով զբաղվող «Booking.com» կայքը հրապարակել է «2020-ի թոփ-10 ամենաթրենդային ուղղությունները» հոդված։ Առաջատար ուղղությունների թվում ընդգրկվել է Երևանը։ Այո՛, այո՛, սխալ չեք կարդում։ Հայաստանը տեղ ունի միջազգային տուրիստական շուկայում։

Կայքն անկախ հետազոտություն է անցկացրել չափահաս ճամփորդել սիրող մարդկանց շրջանում, որոնք ճամփորդել են վերջին 12 ամիսների ընթացքում կամ որոշել են ճամփորդել առաջիկա 12 ամիսների ընթացքում։ Փաստորեն հազարավոր մարդիկ որպես տուրիստական ուղղություն ընտրել են հենց Հայաստանը՝ Երևանը, ինչն իրապես ուրախալի է։ Նման տեմպերով շատ արագ զարգացում կստանա մեր երկիրը՝ որպես տուրիստական կենտրոն։

Լավագույն տասնյակի մեջ են նաև Գզիրան (Մալթա), Նինբինը (Վիետնամ), Սալթան (Արգենտինա), Սոգվիպհո (Հարավային Կորեա), Ջոդհփուր (Հնդկաստան), Սվինոուսցյե (Լեհաստան), Տակամացու (Ճապոնիա), Սան Խուան (Պուերտո Ռիկո) և Ժաբլյակ (Չեռնոգորիա)։ Ինչ խոսք, հաճելի է հայտնվել նման երկրների շարքում։

 

Ինքնաթիռի ավիատոմսերի վաճառք էժան գներով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!