Լիլուն բնակվում է ԱՄՆ-ում, սակայն հաճախ է նշում, որ հուգու բոլոր լարերով կապված է հայրենիքին։ Նա երկու երեխաների մայր է և ակտիվ աշխատանքային գործունեությունը երգարվեստում շարունակում է արդեն ԱՄՆ-ում։

Վերջերս երգչուհին նաև առաջին քայլերը կատարեց դերասանության ոլորտում։ Նա խաղում է Մենչի բեմադրած «Չամադան» ներկայացման մեջ։

Ներկայացումը մի քանի անգամ արդեն բեմադրվել է ԱՄՆ-ում և խոսում են այն մասին, որ առաջիկայում միգուցե և հասնի Հայաստան։ Ամերիկահայոււթյունը սիրով այցելել և վայելել է ներկայացումը։ Նրանք նշում են, որ Լիլուն հրաշալի է կատարում իր դերը։

Երգչուհու երկրպագուները բարձր են գնահատում Լիլուի դերասանական տաղանդը, քանի որ հաճախ են ինսթագրամյան հատվածում ականատես լինում նրա կարճ հոլովակներին, որտեղ ինքը դերասանի մեծ վարպետությամբ է ներկայանում։

Այս անգամ Լիլուն անչափ ջերմ ֆոտոշարքով է հանդես եկել և ցույց տվել լուսանկարներ երեխաների հետ։ Լուսանկարներին կից Լիլուն գրել է․ «Երջանկությունը ձեր մեջ է…»։