Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ աշխատանքային գործընթաց է վարում և հղիությունն այս հարցում խոչընդոտ չի հանդիսացել։ Հղիության ողջ ընթացքում երգչուհին մեծ ակտիվություն է ունեցել, երբեք չի տրտնջացել։ Ակտիվությունը մեծ է եղել նաև համացանցային տիրույթում։

Սիլվան մասնակցել է տարբեր միջոցառումների, երգել ռեստորաններում մտերիմների արարողությունների ժամանակ, հանդիսատեսին ներկայացրել նոր ստեղծագործություններ և առօրյայից ցույց տվել ուշագրավ դրվագներ,

որտեղ հիմնկանում ժամանցային կադրեր են եղել՝ ըտանեկան հանգիստ, դստեր՝ Միլայի հետ փոխհարաբերություններ և այլն։

Եվ ահա երգչուհին նոր հրապարակում է կատարել, որտեղ հանդես է եկել գեղեցիկ ու նուրբ կերպարով։ Երգչուհին գտնվում է հղիության վերջին ամսում։

Սիլվան լուսանկարում կրում է նուրբ վարդագույն զգեստ։ Լուսանկարին կից Սիլվա Հակոբյանը գրել է․ «Երջանկության իններորդ ամսում»։

Հրապարարակումից րոպեներ անց լուսանկարը բազմաթիվ հավանումների է արժանացել։ Հետևորդները մեկնաբանություններում ջերմ ու բարի խոսքեր են հղել և հիացել նրանով։