«Երջանկությանս պատճառը նա է»․ Լենա Ղազարյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել․ ահա, թե ով է նա․ տեսանյութ


Երգչուհի Լենա Ղազարյանը բավականաչափ սիրված է և ունի իր լսարանը։ Երգչուհու առաջին ամուսնությունն անհաջողությամբ էր ավարտվել։

Նա պատկանում է այն երգչուհիների շարքին, ովքեր չեն սիրում անձնական բնույթի հրապարակումներ կատարել։ Նրա առաջին ամուսնուն հանրությունն այդպես էլ չի տեսել և չի հասցրել ճանաչել։ Վերջին շրջանում երգչուհու հետևորդները նկատել էին, որ Լենան  երջանիկ է։

Անգամ երգչուհու կողմից կազմակերպած հարցուպատասխանի ժամանակ պարբերաբար նրան այդ հարցն էին ուղղում։ Եվ ահա երգչուհին վերջապես պատասխանեց բոլոր հետաքրքրասերներին՝ հանրայնացնելով իր և սիրելիի լուսանկարը։

Նա կից գրել է, որ հենց նա է իր այդչափ երջանկության պատճառը։ Լենան  գրել է․ «Երջանկությանս պատճառը նա է»։ Հետևորդները բավականաչափ հավանումների են  արժանացրել զույգի լուսնակարը և մեկնաբանություններում եղել շատ ակտիվ։

Նրանք իրենց անկեղծ ուրախությունն են հայտնել, շնորհավորել և ջերմ բարեմաղթանքներով հանդես եկել։ Կից ներկայցնում ենք Լենայի մասին տեսանյութ։


Понравилась статья? Поделиться с друзьями: