«Երջանիկ լինելու համար ամեն ինչ ունեմ․․․ միայն․․․»․ ինչպես է տոնել Գուրգեն Դաբաղյանի կինը տարեդարձը․ գունեղ լուսանկարներ


Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննա Դաբաղյանը սոցիալական տիրույթում բավական ակտիվ է և կիսվում է ընտանեկան գեղեցիկ լուսանկարներով։

Հրաշալի զույգն ունի 1 դուստր, ով ծնվել է ամիսներ առաջ։ Երջանիկ ծնողները վայելում են փոքրիկի հրաշք տարիները և այդ ուրախությունը հաճախ կիսում հանրության հետ։ Այսօր Իննան լուսանկարներ էր հանրայնացել և կից գրառման մեջ նշել, որ այսօր իր ծննդյան օրն է։

Նա մասնավորապես գրել է․ «Իսկ ես արդեն 21 տարեկան եմ։ Երջանիկ լինելու համար ամեն ինչ ունեմ։ Միայն խաղաղ երկինք եմ ուզում և որ հարազատներս միշտ կողքիս լինեն»։

Լուսանկարներում գեղեցկուհին անչափ գունեղ և գեղեցիկ տեսք ունի։ Նրան շտապել են շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ոչ միայն իր հետևորդներն ու հարազատները, այլև սիրելիի երկրպագուները։

Իննան ավելի վաղ կիսվել էր դստեր լուսանկարներով և մակագրել․ «Իմ ելակ»։ Փոքրիկը բավական մեծացել է և էլ ավելի գեղեցկացել։ Փոքրիկը կրում է Շուշաննա անունը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!