Էմմա Շաբոյանը համացանցային իր տիրույթում մեծ ակտիվություն է ապահովում և հետևորդներին ցույց տալիս իր առօրյան և կյանքի ուշագրավ մանրամասներին հաղորդակից դարձնում հետևորդներին։

Օգտատերերը սիրով հետևում են, թե ինչպես է մեծանում դերասանուհու որդին, ինչպես է անցնում Էմմայի առօրյան։ Դերասանուհին հաճախ է նաև հումորային հոլովակներ ներկայացնում, որոնց ենթատեքստը իրական կյանքից վերցված դրվագներ են։

Էմմա Շաբոյանը օրերս նաև խոսել է սկեսուր մայրիկի մասին և հայտնել իր դրական վերաբերմունքը նրա նկատմամբ։ Օրերս նա մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ ցույց է տվել իր ջերմ վերաբերմունքը ամուսնու մայրիկի հանդեպ։

Հոլովակում նրանք օդանավակայանում են և դիմավորում են մայրիկին։ Հոլովակին կից դերասանուհին գրել է, որ երջանիկ է նրա գոյությամբ։

Էմման ցույց է տվել, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել նրա հետ։ Հուզիչ և անչափ ջերմ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։