Այսօր հայ հանրությունը թևաթափ է եղել։ Երկրի ճակատագրով անհանգստացած ու մտահոգված են շատերը։ Անորոշությունը կեղեքում է, իսկ հերոսների մահվան բոթը՝ կենդանի սպանում։

Մղձավանջն ասես ավարտ չունի, սակայն մի բան հստակորեն պետք է գիտակցել ու հասկանալ, որ թևաթափ լինելն անկարելի է, սահմանին կանգնած զինվորին հուսահատ, թևաթափ թիկունք հարկավոր չէ։ Եկեք լինենք զիվորի կողքին, ոգևորենք և թույլ չտանք ընկճվել։

Մի շարք հայտնի դեմքեր իրենց գրառումներով փորձում են հույս տալ։ Եվ ահա նման մի գրառմամբ հանդես է եկել Գաանե Ասլամազյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Ես հավատում եմ՝ կգա մի օր, երբ երկրի ղեկը կլինի Հայրենիքը սիրող, ամուր արմատներով, քրիստոնյա, ազգայինը պահպանող, պատմությունը հիշող, մշակույթը, կրթությունը և գիտությունը զարգացնող կրթված, դաստիարակված երիտասարդների ամուր ձեռքերում:

Գալու է այդ օրը….Իսկ այսօրվա մասին կարելի է ասել….»։ Դերասանուհին գրառումն ավարտել է բազմանշանակ կետերով։