Հանրապետական կուսակցության անդամ, այժմ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոշտյանն իր թիմի հետ միասին կարծում է, որ ընտրությունները կեղծված են և շարունակում են իրենց քննադատական վերաբերմունքը ներկա կառավարության նկատմամբ և իրենց քիչ ձայների մեջ մեղադրումեն գործող իշխանությանը։

Գործող ղեկավարության յուրաքանչյուր միջոցառում և տարատեսակ հանրային քննարկումներ նրանց կողմից մանրազննին ուսումնասիրվում է։

Այս անգամ Արմեն Աշոտյանն իր քննադատական վերաբերմունքն է ցույց տվել «պողպատե մանդատ» իրողությանը և այն «հիմարություն» անվանել, որով Փաշինյանը պատրաստվում է առաջնորդվել։

Աշոտյանը այդ մասին գրում է․ «Հայաստանի և Արցախի նորագույն պատմությունն ապացուցեց, որ երկրի ղեկավարը ոչ թե կեղծված և հիմարագույն «պողպատե մանդատ» պետք է ունենար, այլ «պողպատե ամորձիներ»»։

Սոցիալական տարբեր հարթակներում օգտատերերը քննադատության են արժանացրել Աշոտյանի այդօրինակ գրառումը և անթույլատրելի համարել նմանօրինակ արտահայտման ձևը, հատկապես երկրի վարչապետի նկատմամբ, ինպես նաև համոզմունք են հայտնել, որ «պողպատե մանդատ» մեթոդը վաղուց պետք է կիրառվեր։