Դերասանուհի Անի Պետրոսյանը համացանցային տիրույթում մեր կյանքի բացասական երևույթների, մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ հաճախ է գրառումներ կատարում, որոնք առիթ են դառնում ուշագրավ քննարկումների։ Այս անգամ Անին Երկիր մոլորակի արագ պտտման մասին է գրել։

Նա մասնավորապես գրել է․ «Ժամանակը գնալով ապրելու համար կարճանում է… կամ երկրագունդն է սկսել արագ և կատաղած պտտվել։ Մեծերն ասում են՝ ամեն բան վառվում է… ամեն տարի գրելու եմ»։ Անիի համացանցային ըկերները մեկնաբնոթյուններում ակտիվ են եղել։

Օգտատերերից մեկն էլ նշում է, որ սա ամեն օրվա գրելու բան է, իսկ մեկ այլ օգտատեր էլ՝ Ռուբեն Սարգսյան անուն ազգանունով, ուշագրավ մի մեկնաբնություն է կատարել։ Նա գրել է․ «Անի ջան, լիովին համաձայն եմ։ Ընդամենը փորձում եմ ավելացնել․ Գալիլեյի ժամանակ երկիրը նույնքան արագ էր պտտվում։

Պարզապես այն ժամանակ՝ հատկապես գիշերները, լուսավորելու համար օգտվում էին երեք պարզ միջոցներից՝ մոմից, ճրագից, ջահից։ Այսօր գլենդելցին կարող է տեղյակ չլինել իր քաղաքում կատարված պատահարի մասին, իսկ Երևանում՝ սուճի սեղանի շուրջ, քննարկվի այդ պատահարը։

Բացասական տեղեկատվության ահռելի արտահոսքը մեր առօրյա կյանքը դարձնում է մտահոգիչ։ Այստեղից էլ մեր պատկերացումը երկրագնդի արագ և կատաղած պտույտի մասին»։