Երկու տարի առանց քո ներկայության, բայց միշտ քեզ հետ… Նանե Արզումանյանի գրառումն առանց արցունքների հնարավոր չէ կարդալ


Նանե Արզումանյանը քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կորցրեց հարազատ եղբորը։ Այս երկու տարիների ընթացքում և դեռ մինչ կյանքի ավարտ ցավն ու վիշտը, սահմաններ չունեցող կարոտը կուղեկցի Նանեին և նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի։

Նանեն համացանցային իր տիրույթում հաճախ է կիսվում իր զգացմունքների մասին, երևի այդպես դյուրին է թեթևանալը։ Այս անգամ Նանեն գրել է․ «Երկու տարի առանց քո ներկայության, բայց միշտ քեզ հետ…

Քո մասին խոսելիս չեմ կարողանում հուզականությունը հասկանալ, որովհետև մի ներքին ուժ երբեք չի թողնում, որ այն գլուխ բարձրանա. մերը չի և չի կարող մերը լինել խեղճությունը։ Ես հպարտանում եմ քեզանով, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ…

Երախտապարտ եմ Աստծուն, որ հենց ինձ է ընտրել քո քույրը լինելու, այս ընտանիքի մի մասնիկը լինելու։ Վստահ եմ՝ հանգիստ ես և խաղաղ, որովհետև փոխանցածդ Սերը ապրեցնում են Որդիներդ, իսկ այդ Սիրո անունը ՀԱՅՐԵՆԻՔ է։

Շարունակելու ենք ապրել վստահ և երջանիկ, ինչպես դու ես ցանկացել միշտ, շարունակելու ենք ապրել ուրախ, որովհետև այլ բան չէիր հանդուրժի պարզապես, շարունակելու ենք արարել և խիզախել բոլոր տեղերում, ինչպես դու ես սովորեցրել մեզ։ Խաղաղ ննջիր, ՀԶՈՐՍ։

Հավերժ փառք քեզ, ԻՍԿԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ։ Կհանդիպենք մի օր, իսկ այս ժամանակավոր կյանքում կհարգենք ընտրությունդ և կմնանք պատգամիդ հավատարիմ՝ գործելով միայն Բարին….»։


Понравилась статья? Поделиться с друзьями: