Մկրտիչ Արզումանյանն այն սիրված արտիստներից է, ում հանրությունը սիրում է հետևել։ Հազարավոր օգտատերեր են հետևում Մկոյին սոցհարթակներում և ուշի ուշով հաղորդակից դառնում նրա առօրյային և իրադարձություններին, որոնք սիրում է ցույց տալ սիրված դերասանը։

Նրա սոցիալական տիրույթում հումորի պակաս չի լինում։ Իսկ մեկնաբանություններում էլ օգտատերերը շարունակ հիանում և գովեստի խոսքեր են հղում արտիստին։

Այս անգամ Մկոն իր հումորային կերպարներից մեկի լուսանկարով է կիսվել, որին կից գրել է․ «Երկու ոտքով աչք մտնելուց»։ Լուսանկարում դերասանը երկարաճիտ կոշիկներով է, որն է՛լ ավելի ծիծաղելի է դարձնում հրապարակումը։

Մեկնաբանություններում դերասանի երկրպագուները նշել են, որ անչափ շատ են սիրում նրա կերտած բոլոր կերպարները և գրառումները զարդարել են հիացմունքի էմոջիներով։

Դրանք է՛լ ավելի արտահայտիչ ու գունագեղ են դառնում, երբ հեղինակը Մկրտիչն է։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։