Երկուշաբաթական փղիկն իր մայրն է համարում կենդանաբանական այգու աշխատակցուհուն


Երկուշաբաթական փղիկն իր մայրն է համարում կենդանաբանական այգու աշխատակցուհուն: Փղիկն ամեն օր գրկախառնվում և պառկում է նրա ոտքերին:

Թայլանդական կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել մի փղի ձագ: Կենդանին թույլ էր, դրա համար էլ ծնված օրվանից նրան կերակրել են շշով: Կենդանին այնքան լավն էր, որ բոլորը նրան սիրեցին: Կենդանաբանական ագու աշխատակցուհին այնքան ժամանակ է խնամել, մինչև փղի ձագը  կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել:

Այդ կնոջ հոգատարությունից, փիղը  կարծում է, որ  նա իր մայրն է: Կենդանին միշտ վազում է և գրկախառնվում աշխատակցուհուն: Հիմա ընդամենը երկուշաբաթական է, բայց ի՞նչ լինի երբ մեծանա: Աշխատակցուհին նույնպես խոստովանել է չի պատկերացնում կյանքն առանց փղիկի, որին արդեն իսկ շատ է կապնվել:

Տեսանյութը ներկայացնում ենք ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!