Անի Խաչիկյանի մոտ դժվարին օրեր են։ Այս մասին տեղեկացրել է հենց ինքը՝ դերասանուհին։ Նա ինսթագրամյան պատմություններ բաժնում պատմում է իր մասին։

Եվ վերջերս էլ հայտնել է, որ դեպրեսիվ օրեր է ունենում։ Փորձում է ամեն կերպ հաղթահարել, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։ Նրա մոտ նաև հաճախ անքնություն է լինում։

Դերասանուհին պատմել է, որ օրվա մեծ մասը փորձում է որդու հետ անցկացնել, որպեսզի կարողանա փոքր-ինչ ցրվել։ Իսկ ուշ երեկոյան էլ Անին լուսանկար էր հանրայնացրել, որտեղ ճերմակ խալաթով, տան տաք և հարմարվետ միջավայրում մեկ գավաթ գինի է վայելում։

Լուսանկարին կից դերասանուհին գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ որոշել է լավ ու վատ օրերին հենց այդպես դիմավորել, այնուհետև բարի գիշեր է մաղթել հետևորդներին։

Նա մասնավորապես գրել է․ «Երկար տանջվելուց հետո որոշեցի սենց դիմավորեմ ցանկացած վատ ու ավելի վատ գալիքը, իսկ եթե կյանքը անակնկալ անի ու լավը բերի, ապա հատկապես՝ հենց սենց էլ պետքա դիմավորել։ Բարի գիշեր»։