Երկար սև վարսեր, նուրբ վերնաշապիկ, փայլուն պայուսակ. Անի Երանյանի նոր կանացի կերպարը


Վերջին տարիներին Անի Երանյանին հանրությունը բավականաչափ քննարկեց։ Օգտատերերի որոշ հատված քննադատում էր դերասանուհուն այն  բանի համար, որ ամբողջովին փոխել է ոճը։

Նրանք գտնում էին, որ կանացի և նուրբ կերպարը նրան առավել շատ է սազում։ Բնականաբար դերասանուհին շարունակում էր ներկայանալ այնպիսի ոճով, որով իրեն հարմար ու լիարժեք էր զգում։

Սակայն տևական ժամանակահատված անց Անին կրկին վերադարձել է նախկին կանացի կերպարին։ Դերասանուհին համացանցային հարթակում կարծես ակտիվ լինել չի սիրում։ Երկարատև դադարից հետո նա հանրայնացրել է կադրեր, որտեղ ներկայացել է բոլորովին այլ ոճում։

Կադրերում տեսանելի է նրա ձեռքի փայլուն պայուսակը, որն առաջ նա երբեք չէր նախընտրի ունենալ և ապակիների մեջ կարելի է նկատել Անիի կանացի արտացոլանքը։

Կադրերը նրա երկրպագուներին անակնկալի են բերել։ Հիշեցնենք, որ դերասանուհին բնակվում է Ամերիկայում։ Նա արդեն մի քանի տարի է ինչ տեղափոխվել է։


Понравилась статья? Поделиться с друзьями: