«Երկար պրոցես է , բայց դրան հասնելու ենք»․ Արցախի նախագահ


Պատերազմից հետո Արցախին անհրաժեշտ է շարունակել ապրել, շնչել , շենանալ և բարգավաճել։ Կյանքը շարունակվում է և արցախահայությունը այնպես ապրի, որ արժանանա ընկած տղաների սխրանքին։

Բոլորս շեն հայրենիք ենք պարտք նրանց։ Արցախի նախագահը այդ ամենը իրագործելու նպատակով որոշակի քայլեր է կատարում։ Այսօր նա այցելություններ է կատարել մի շարք համայնքներում և զրույցներ անցկացրել բնակիչների հետ։

Քննարկումներն կրել են անվտանգային և տնտեսական բովանդակություն։ Հանդիպումների ժամանակ նախագահը անդրադարձել է Արցախի ճանաչմանն ուղղված աշխատանքներին։

Նշել է, որ ամեն բան անելու են, որպեսզի հասնեն Արցախի ճանաչմանը, այնուհետև ավելացրել է, որ չեն համակերպվելու Ադրբեջանի կազմ մտնել։ Հարությունյանը դա կտրուկ բացառել է։

Ընդգծել է, որ չնայած այն բանին, որ Արցախի ճանաչման հարցը բավականաչափ ընթացող պրոցես է, բայց ամեն բան անելու են, որ հաղթահարեն այդ դժվարին ճանապարհը և հասնեն ճանաչմանը։ Արցախահայությունը ողջունել է նախագահի խոսքը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!