«Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք»․ Աննա Հակոբյանը դուստրերի հետ նոր , գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանակին բավական ակտիվ էր համացանցում, սակայն քննադատությունների մեծ ալիքը կարծես նրան ստիպել է զուսպ լինել։

Վերջին մի քանի ամիսներին Աննա Հակոբյանը ընտանեկան լուսանկարներ չի հրապարակել։ Ժամանակին նա հանրության հետ կիսվում էր իրենց հանգստյան օրերի լուսանկարներով, անգամ վարչապետի մասնակցությամբ։

Համացանցում պասիվ է նաև Մարիամ Փաշինյանը։ Քննադատությունների ալիքը Մարիամին նույնպես չի շրջանցել։

Համացանցային հարթակում ակտիվ է Շուշանը, քանի որ նա բլոգ է վարում։ Ամիսներ անց տիկին Հակոբյանն առաջին անգամ հանրայնացնում է սև ու սպիտակ լուսանկարներ՝ դուստրերի հետ։

Իսկ երեկ երեկոյան Հակոբյանը հանրայնացրեց ևս մի քանի լուսանկարներ, որտեղ կրկին դուստրերի հետ էրնե,  որտեղ ներկայանալի, գեղեցիկ  տեսք ունեին նրանք։

Լուսանկարներին կից Հակոբյանը գրել է․ «Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք»։ Օգտատերերը ենթադրել են, որ լուսանկարներն արվել են Հայկ Սարգսյանի հարսանեկան խնջույքից։


Понравилась статья? Поделиться с друзьями: