Սոֆի Դևոյան կրտսերը մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։ Նա սիրում է պատմել հետևորդներին իր առօրյայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Սոֆին հաճախ է պատմում, որ մայրիկի և տատիկի հետ դեռ մանկուց յուրահատուկ հարաբերություններ է ունեցել։ Նրանք ասես ընկերուհիներ լինեն։ Սոֆի Դևոյան կրտսերը հաճախ է տատիկի և մայրիկի հետ համատեղ հրապարակումներով հանդես գալիս և ցույց տալիս իրենց ժամանցից կադրեր։

Սոֆին հերթական ուշագրավ հրապարակումն է կատարել։ Մեկ ընտանիքում ապրող երեք գեղեցկուհիները ներկայացել են «առաջ և հետո» ձևաչափով։ Երկու պարուհի և մեկ երգչուհի տեսախցիկի առջև անխնամ վիճակից վերածվում են գեղեցկուհիների։

Լուսանկարներն առաջտարկում ենք դիտել նյութին կից և հիանալ։ Կադրերին կից Սոֆին գրել է․ «Երեք սև կարապ մեկ ընտանիքում»։

Հետևորդները հիացել են նրանցով և մեկնաբանություններում նշել, որ մեկ ընտանիքում ոչ միյան երեք գեղեցկուհիներ են ապրում, այլև երեք տաղանդավորներ։