«Երեք երեխա արդեն ունենք, մնում է երկուսը»․ Լիլի Մորտոյի ուշագրավ հարցազրույցը


Լիլի Մորտոն բեմում և իրական կյանքում տարբեր է։ Լիլին հարցազրույց է ունեցել, որի հենց սկզբում իր մասին խոսելով՝ ասել է, որ բարի է, կամեցող և հարմարվող։ Իրեն համարում է կայացած մարդ և նշում, որ այժմ իր նպատակների իրականացման ճանապարհին է։

Լիլի Մորտոն մի քանի մասնագիտություններ ունի․ իրավաբան, դիզայներ և դերասանուհի։ Նա ծիծաղելով մանկությունից մի դրվագ է պատմել, որ քրոջ հետ տուն-տունիկ խաղալիս քրոջ ամուսինը Վան Դամն էր, իսկ իր ամուսինը՝ Առնոլդ Շվարցնեգերը։ Լիլիի մանկությունը հեշտ չի անցել․ ամեն բան տեսել է․ պատերազմ, որի ժամանակ կորցրել է հորը, դժվար տարիներ և այլն։

Ներկայի մասին խոսելիս ասել է, որ առաջիկայում մեծ նորություն է ունենալու, որը կապված է աշխատանքի  հետ, սակայն չի մանրամասնել՝ ասելով, որ սիրում է, երբ նորությունը պայթյունի պես է լինում։

Պատմել է, որ ամուսնու հետ ծանոթացել է ինքնաթիռում, 1,5 տարի է միասին են, մեծ հարսանիք չեն արել։ Լիլին հավելեց, որ չի սիրում անձնական կյանքն ի ցույց դնել։

Մորտոն նշել է, որ ամուսինը երազում է հինգ երեխաների մասին։ Երեքն արդեն ունեն, մնում է երկուսը։ Ընդգծել է, որ տանը իսկական հայ մայր կլինի, իսկ նկարահանման հրապարակում՝ թիթիզ։


Понравилась статья? Поделиться с друзьями: