Երեկ հասկացա, որ կյանքս կարող էր մի քանի վայրկյանում այլ սցենար ունենալ… Հրաչուհի Ութմազյան


Հրաչուհի Ութմազյանին ճանաչում և սիրում են շատերը։ Հաղորդավարուհին հանրությանը հայտնի դարձավ ասմունքի շնորհիվ։ Հրաչուհին Արթուր Ութմազյանի դուստրն է։

Հայր և դուստր հաճախ են համատեղ ելույթներով հանդես եկել և հիացրել հանդիսատեսին։ Հրաչուհին այժմ վարում է հաղորդում և հեռուստադիտողին հաճելի ժամեր պարգևում։ Հաղորդավարուհին որոշակի ակտիվություն ունի նաև համացանցային տիրույթում։

Նա երբեմն հրապարակումներով է հանդես գալիս և հետևորդների հետ շփումներ հաստատում։ Այս անգամ Հրաչուհին լուսանկար է հրապարկել, որին կից գրառման մեջ նշել է, որ երեկ հասկացել է, թե որքան կարճ է կյանքը և որքան անկանխատեսելի։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել, նա չի մանրամասնել։ Նշում է, որ մի քանի վայրկյանում իր կյանքը կարող էր սցենար ունենալ։

«Եվս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է ամեն օրը և ժամն ապրել լիաթոք… Վայելեք ամեն վայրկյանը, սիրեք, շաաատ սիրեք, ժպտացեք, գրկեք և բաց մի թողեք…»,- գրել է հաղորդավարուհին:


Понравилась статья? Поделиться с друзьями: