«Երեկ Դուք շշով խփեցիք ոչ թե Հայկ Սարգսյանին, այլ՝ ՀՀ ժողովրդին»․ Հայկ Կոնջորյան


Այսօր ԱԺ-ում հերթական նիստը գումարվեց, որի ժամանակ ինչպես միշտ տարաբնույթ ելույթներով հանդես եկան  պատգամավորները։ Ելույթներից առանձնացավ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթը։

Նա ամբիոնից նախ ներողություն է խնդրել օրեր շարունակ ԱԺ դահլիճում տեղի ունեցածի համար։ Եվ նշել է, որ այսուհետ ամեն բան պետք է անել նման միջադեպերը կանխելու համար։

Մինչ խոսում էր Կոնջորյանը, Սեյրան Օհանյանը փորձում էր դուրս գալ դահլիճից։ Պատգամավորն ընդհատելով ելույթը՝ դիմեց Օհանյանին և խնդրեց դուրս չգալ, քանի որ իրեն ուղղված ասելիք ունի։ Սեյրան Օհանյանը ետ վերադարձավ դահլիճ։

Երիտասարդ պատգամավորը Օհանյանին հիշեցրեց օրեր առաջ իրենց միջև եղած խոսակցության մասին, ըստ որի՝ Կոնջորյանն ասել է, որ քաղաքականությունը պատերազմ չէ։ Սակայն, երեկ Օհանյանը խրամատավորեց իր աթոռը և շիշ նետեց ամբիոնի մոտ կանգնած պատգամավորի վրա, ասել է, թե հայ ժողովրդի վրա։

«Երեկ Դուք շշով խփեցիք ոչ թե Հայկ Սարգսյանին, այլ՝ Հայաստանի հանրապետության ժողովրդին»,- հայտարարել է Հայկ Կոնջորյանը։ Պատգամավորի ուշագրավ ելույթի մանրամասները դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: