«Երեխան կարար մերը լիներ»․ Լյուսի Հայրապետյանը խոսել է իր և Սոս Ջանիբեկյանի և իր մերկ լուսանկարների մասին․ տեսանյութ


Լյուսի Հայրապետյանը զրույց է ունեցել և հաղորդավարի մի շարք հարցերին հետաքրքրական պատասխաններ հնչեցրել։

Մոդելի խոսքով՝ բազմաթիվ, նույնիսկ դաժան քննադատություններից չի նեղվում։ Իսկ քննադատությունների ենթարկվելու պատճառն ըստ մոդելի՝ չափից շատ հանգստանալն է և այն, որ ինչ ցանկանում այն էլ անում է։

Մոդելն իր մերկ լուսանկարների քննադատությունների վերաբերյալ հարցին պատասխանել է Ֆաինա Ռանևսկայայի խոսքերով․ ««Քաղցրը տուր թող խեղդվի քաղցրից», ես մերկ լուսանկարները տալիս եմ, որ խեղդվեն քաղցրից»

Ծնողների մասին խոսելիս՝ ասել է՝ մայրը ավանդական կին է։ Սկզբնական շրջանում (երբ 15 տարեկան էր) ծնողները դեմ են եղել, բայց արդեն համակերպվել են։

Անդրադառնալով անձնական կյանքին՝ պատմել է՝ ժամանակը ամեն ինչ անցկացնում է։ Չի ափսոսում Սոս Ջանիբեկյանի հետ բաժանումից, քանի որ ինքն էր դա որոշել։ Նշել է՝ Սոսի հետ հիմա էլ շփվում են, տարբեր թեմաների շուրջ քննարկումներ են ունենում, օրինակ՝ քաղաքականության մասին։

«Շատ եմ ուզում, որ նա երջանիկ լինի։ Երբ տեսա նրա բալիկին, միանգամից հասկացա, որ շատ նման ա Սոսին, մտքումս էկավ՝ էս երեխան կարար մերը լիներ»,- նշել է Լյուսին։ Այս և այլ մանրամասներից կարող եք տեղեկանալ վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: