Երեխան ընկել է 4-րդ հարկից․ վիճակը վատ է


Դժբախտություն է տեղի ունեցել Գյումրիում՝ այսօր։ Քաղաքի ութերորդ զինվորական թաղամասի շենքերից մեկի չորրորդ հարկից բալիկ է ընկել։ Տղան վեց տարեկան է, հիմա ծայրահեղ ծանր է նրա վիճակը։ Բալիկին նախ տեղափոխել են Գյումրվա Ավստրիական մանուկների հիվանդանոց, այնտեղ հետազոտել՝ բալիկի վիճակը ծայրահեղ անվանելով։

Նա բազում կոտրվածքներ ունի, գլխուղեղի ծանր տրավմա։ Ավելի լավ բուժում ապահովելու համար փոքրիկը ռեանիմոբիլով երևանյան Սուրբ Աստվածամայր ԲԿ է տեղափոխվել։ Այլ մանրամասներ դեռ պարզ չեն։ Մնում կրկին ու կրկին հորդորել ծնողներին պատուհանների վրա տեղադրել հատուկ ցանցեր, որպեսզի երեխաները խաղալիս չկարողանան վայր ընկնել։

Ցավոք, այդ դեպքերը եզակի չեն, ու կարևոր է հասկանալ՝ ուշադրության պակասից ինչ ասես հնարավոր է լինի։ Չի կարելի բալիկներին առանց հետևելու թողնել, առավել ևս եթե բաց պատուհաններ կան՝ առանց պաշտպանիշ հարմարանքների։

Առողջություն ենք մաղթում փոքրիկ բալիկին ու շուտափույթ ապաքինում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!