Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»․ Սիրոշոն շնորհավորել է ամուսնուն և բացառիկ լուսանկար հրապարակել


Սիրված երգչուհի Սիրուշոն շարունակում է ակտիվություն ապահովել սոցտիրույթում։ Նրան հարյուր հազարավոր օգտատերեր են հետևում և ուշի ուշով կարդում նրա գրառումները, հավանումների արժանացնում հրապարակումները և ակտիվորեն մեկնաբանում դրանք։

Սիրուշոն սիրում է հետևորդներին հաղորդակից դարձնել իր կյանքի ուշագրավ իրադարձություններին։ Երգչուհին արդեն երեք երեխաների մայր է, սակայն ո՛չ աշխատանքային և ո՛չ էլ համացանցային ակտիվությունը չի թուլացրել, ավելին՝ երբեմն որոշակի մանրամասներ է հայտնում նաև անձնական կայնքից։

Եվ ահա ուշ երեկոյան Սիրուշոն ընտանեկան գեղեցիկ, անչափ ջերմ մի կադր է հրապարակում և այդ կերպ շնորհավորում ամուսնուն՝ Լևոն Քոչարյանին, տարեդարձի առիթով։

Լուսանկարում երգչուհին ամուսնու և երրորդ երեխայի՝ ընդամենը երկու ամսական Զաբելի հետ է։ Լուսանկարին կից Սիրուշոն նաև գրառում է կատարել։

Նա մասնավորապես գրել է․ «Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»-ը սկսեց լրիվ այլ նշանակություն ունենալ: Happy birthday, անքուն գիշերների ընկեր»: Շնորհավորում ենք Լևոն քոչարյանին և լավագույնը մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: