Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը տարիներ առաջ որպես երիտասարդ ու հետաքրքիր երգչուհի բավականին մեծ հայտնիություն ձեռք բերեց իր երաժշտական հաջողված կատարումների շնորհիվ։ Հետո նա սկսեց դասավանդել երաժշտական քոլեջում՝ զուգահեռ աշխատելով նոր երգերի վրա։

Երգչուհին ամուսանցել է Գևորգ Գասպարյանի հետ։ Գևորգը մասնագիտությամբ կենսաքիմիկ է ու բժիշկ։ Նրանք միառժամանակ բնակվում են Չինաստանում։ Սուսաննայի առաջնեկը դստրիկ է։ Դստրիկի անունը Ալիսա է։ Նա շուտով չորս տարեկան կդառնա։

Անցյալ տարի երգչուհին ամուսնու և դստրիկի հետ Հայաստան էր վերադարձել։ Նրանց Հայաստան գալու պատճառը կորոնավիրուսն էր, որի կենտրոնն այդ ժամանակ հենց Չինաստանն էր։

Այժմ ընտանիքը դարձյալ Չինաստանում է։ Նրանց ընտանիքը համալրվել է մեկ բալիկով ևս։ Այս անգամ բալիկը տղա է։ Տղային ծնողները Մարկ անունն են տվել։

Սուսաննան իր ինստագրամյան հարթակումը տեղադրել է այս մասին տեղեկություն՝ հայտնելով, որ Մարկն արդեն բոլորել է իր երեք ամսականը։ Նա լույս աշխարհ է եկել հունվարի տասնհինգին։