Փոքրիկ Միլան շարունակում է հիացնել իր երկրպագուներին։ Այո՛, պետք չէ զարմանալ, փոքրիկը երկրպագուներ ունի, որոնց թիվը հասնում է հազարների։

Միլայի երգչուհի մայրիկը՝ Սիլվա Հակոբյանը, դստերը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է պահում։ Փոքրիկը մայրիկի հետ անգամ մի քանի անգամ բեմ է բարձրացել, նույնիսկ՝ Կրեմլի բեմում է եղել։

Մասնակցել է նաև հաղորդումներին, երբ երգչուհի մայրիկին հրավիրել են հարցազրույցի։ Միլան շատ անուշիկ բալիկ է և իր արտիստիկ պահվածքի շնորհիվ անչափ սիրվել է հանրության կողմից։

Նա նաև իր անունով սոցիալական էջ ունի, որտեղ կարելի է հազարավոր տեսանյութեր և լուսանկարներ գտնել նրա մասնակցությամբ։ Այս անգամ նրա սոցհարթակում հանրայնացվել է մի տեսանյութ, որտեղ հրաշք փոքրիկը երգում է մայրիկի հետ։

Իրեն հատուկ շարժումներով ու պահվածքով կրկին զվարճալի տեսանյութ է ստացվել, որին կից նշված է․ «Բոլորիդ հաճելի հանգստյան օրեր եմ ցանկանում»։ Տեսանյութը՝ կից։