«Երգերիս համար տնտեսած գումար ունեի, որի հաշվին կազմակերպեցի հանգիստս»․ Լիլիթ Կարապետյանը ճամփորդությունների մասին


Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ճամփորդել շատ է սիրում։ Նա հասցրել է լինել բազմաթիվ երկրներում՝  Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ և այլուր։

Հիշելով իր առաջին միայնակ ճամփորդությունը՝ ընդգծել է, որ մեկնել է հինգերորդ դասարանում։ Պատմել է, որ մանկության տարիներին՝ մինչ հայրիկի մահը, շատ են մեկնել հանգստի։

Հայրիկի հետ հաճախ են մեկնել Բաթումի, Սոչի։ Լիլիթը նշել է, որ լինելով բազմաթիվ երկրներում՝ տպավորվել է Հունաստանով, Ամերիկայով։ Եվրոպան այնքան էլ չի հավանել, իսկ այժմ տարված է Իսպանիայով։

Նշել է, որ հաճախ է մեկնում Իսպանիա՝  գրեթե ամեն տարի։ Երգչուհին վերջերս մեկնել է հանգստի Դուբայ։ Պատմում է, որ Դուբայ մեկնելուց առաջ ասել է, որ վերադառնալուն պես որդու հետ պետք է մեկնի Եգիպտոս։ Երգչուհուն հանդիմանել են՝ ասելով, որ երկու հանգիստ իրար ետևից շատ չէ՞։

Լիլիթը պնդում է, որ «աչքին» չի հավատում, սակայն Դուբայում աչքի տակը կապտել էր, երրորդ օրը Լիլիթի մոտ նևրոզ է սկսել։ Հայաստան վերադառնալուն պես երգչուհին իրեն լավ  է զգացել և որոշել է այլևս իր որոշումների մասին չբարձրաձայնել։ Լիլիթ Կարապետյանը խոսել է նաև ֆինանսական դժվարություններից։

Նշել է, որ ճանապարհորդությունը գումարից է կախված։ Այս տարվա իր ճանապարհորդությունները կատարել է տնտեսած գումարների հաշվին, որոնք տնտեսել էր նոր երգերի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!