«‎Երբ քեզ գրկում ենք, աշխարհն ենք գրկում..»‎‎․ ահա թե ինչպես է Էդգար Իգիթյանը տոնել որդու մեկամյակը


Էդգար Իգիթյանը մեկ տարի առաջ հայր դարձավ։ Դերասանն իր երջանկության մասին պարբերաբար խոսում է և կիսվում հանրության հետ։ Էդգարին հեռուստադիտողը սիրում է և ուշի ուշով հետևում նրա հրապարակումներին։

Հայր դառնալուց հետո դերասանի երկրպագուները առանձնակի ջերություն են տածում Էդգարի որդու նկատմամբ։

Նրանք անհամբերությամբ են սպասում սիրելի դրասանի որդու մասնակցությամբ հրապարակումներին և մեկնաբանություններում ուղղակի հիանում են հրաշք փոքրիկով։

Էդգարը որդուն շնորհել է Լեոն գեղեցիկ և յուրօրինակ անվանումը։ Լեոնը ժպտերես փոքրիկ է։ Եվ ահա փոքրիկ Լեոնն այսօր դարձավ մեկ տարեկան։

Այս առիթով դերասանը ընտանեկան դրվագներ է հանրայնավցրել, որոնց կցել է ջերմ գրառում․ «Մենք մեզ այնքան օրհնված և բախտավոր ենք զգում, որ արդեն ունենք քեզ, Լեոնս։ Երբ քեզ գրկում ենք, աշխարհն ենք գրկում… Ծնունդդ շնորհավոր, մեր ժպտերես տղա…‎»‎‎։

Էդգարի հետևորդները ջերմորեն շնորհավորել են փոքրիկին։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին և խաղաղ մանկություն ցանկանում փոքրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями: