«Երբ տասը մետրից թուրք տեսնեք, հանեք, երեք համարի թուղթ ցույց տվեք»․ Մհեր Մկրտչյան


Ընտրությունների արդյունքները նոր իրարանցում առաջացրեց հասարակության  մեջ։ Նոր խոսակցություններ առաջ եկան․ ոմանք չեն կարողանում հաշտվել իրողության հետ՝ կարծելով, որ ընտրությունների արդյունքները հայանպաստ չեն։ Նման մոտեցում ունի նաև հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։

Գաղտնիք չէ, որ ռեժիսորը սատարում է «Հայաստան» դաշինքին։ Այսօր Մհերը սոցիալական իր հարթակում գրառմամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ հասրակությունը պատրաստ պետք է լինի առօրյայում տասը մետրի վրա թուրք տեսնելուն և եթե հանդիպի թուրքին, առաջարկում է ցույց տալ երրորդ համարի թուղթը։

Նա իր գրառման մեջ ասել է, որ այո՛, նեղված է, սակայն ոչ կոտրված։ Հռետորական հարցադրումներ է կատարել․ «Օնիկ Գասպարյանը ո՞նց ա, Սյունեցիք ո՞նց են, բանակը ո՞նց ա»,- գրել է Մհեր Մկրտչյանը։

Սյունեցիներին առաջարկել է այլևս երբեք սահմանից չխոսել։ Ընդգծել, որ ինքն ամաչելու ոչինչ չունի, որովհետև մնացել է այնպիսին, ինչպիսին որ կար։ Ռեժիսորը գրառումը առաջ է բերել հանրության որրոշ մասի զայրույթը։

Բազմաթիվ օգտատերեր նշել են, որ հասարակության ճնշող մեծամասնության դիրքորոշումը հարգել է պետք և դրա հետ հաշվի նստել։


Понравилась статья? Поделиться с друзьями: