Օրերս սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սոցիալական իր հարթակում հայտնել էր, որ առաջնեկին է սպասում և ցույց էր տվել իր գեղեցիկ կարգավիճակը։ Հղիությունն անչափ շատ է սազում Լիլիթին։

Լուրը որքան էլ անսպասելի, նույքան էլ սպասված էր։ Երգչուհու երկրպագուները այդ նորությանը սպասում էին տասը տարի։ Երգչուհին ամուսնացած է Վահրամ Պետրոսյանի հետ։ Վերջինս հանդիսանում է նաև երգչուհու պրոդյուսերը։

Տասը տարիների ընթացքում բազմապիսի լուրեր են տարածվել զույգի մասին։ Երգչուհին երբեք չի անդրադարձել նման թեմաների և տարիներ անց այս հրաշալի լուրով նաև հերքեց տարիների բոլոր ստահոդ լուրերը։

Լուրը մեծ ուրախությամբ է ընդունվել երգչուհու երկրպագուների կողմից։ Այս անգամ Լիլիթը հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ ընդգծված է նրա փորիկը։ Ապագա մայրիկը լուսանկարին գրառում է կցել․ «Երբ չես կողմնորոշվում գլխապտույտիդ պատճառը հղիությունն է, թե երջանկությունը»:

Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները շնորհավորել են և ջերմ բարեմաղթանքներով ու հաճոյախոսական գրառումներով հանդես եկել։