Զարուհի Փոստանջյանը համացանցային տիրույթում գրառում է կատարել, որը վերաբերում է Փաշինյանին։ Զարուհին նրա կյանքից մի հատված է հիշել, որին ինքն ականատես է եղել և այժմ հարկ է համարել պատմել այդ մասին։

«Մի գիշեր չդիմացողը , ասում է՝ դիմացեք մի քանի ամիս» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ Զարուհին պատմել է, որ 2010 թ․, Փաշինյանը գտնվում էր բանտում։

Եվ այդ ժամանակ բավականին ուշ ժամի Զարուհուն է զանգահարել Աննա Հակոբյանը և խնդրել է գնալ ամուսնու մոտ, որովհետև վերջինս լուրջ խնդիրներ է ունեցել։

Փոստանջյանը գնացել է «Կոշ», որտեղ հանդիպել է Փաշինյանին՝ վախեցած։ Նա հայտարարել է, որ իր անձնական անվտանգությունը ապահոված չէ և ցանկանում է, որ իրեն տեղափոխեն այլ հիմնարկ։ Արդյունքում նրան տեղափոխեցին Արթիկ։

«Զարմանա՞լ, թե լալ․․․ Անձը, ով նույնիսկ մի գիշեր չէր կարողանում դիմանալ «Կոշ»-ում, Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին ասում է՝ դիմացեք մի քանի ամիս»,-գրել է Զարուհի Փոստանջյանը։