«Երբ երեխուս կտան, էդ ժամանակ թող կանցեռտ տան»․ Ստեփանակերտում պատռել են Անդրեի համերգային պաստառները․ տեսանյութ


Օրերս երգիչ Անդրեն, ով մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում և արդեն բավականին երկար տարիներ է, ինչ այնտեղ է ծավալում իր գործունեությունը, համացանցում մի գրառմամբ է  հանդես եկել, որտեղ նշել է, որ օգոստոսի ութին Արցախում է լինելու և Վերածննդի հրապարակում սիրով կհանդիպի իր երկրպագուների հետ։

Անդրեն նոր ստեղծագործություն ունի, որը կոչվում է «Ցավըդ տանիմ, Արցա՛խ», որն  էլ համերգի խորագիրն է։

Խորագիրն արդեն իսկ խոսուն է։ Այն բարեգործական հիմունքներ ունի։ Այսօր վաղ առավոտից Ստեփանակաերտում Անդրեի լոսանկարներով  գովազդային վահանակները տեղակայվել էին հրապարակում։

Ժամեր անց համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են պատռում այդ պաստառները։ Տեսանյութին կից վերտառությունը հուզիչ է․ «Երբ երեխուս կտան, էդ ժամանակ թող կանցեռտ տան»։

Տեսանելի և հասկանալի է, որ հանրության որոշակի հատվածին բարկացրել է կայանալիք համերգը, սակայն երգիչն ունի երկրպագուների մեծ բանակ, որը անհամաբերությամբ սպասում է  երգչի հետ հանդպիմանը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: