«Երբ երեխա էի…» Սոս Ջանիբեկյանն անչափ հուզիչ գրառում է արել հոր ծննդյան օրվա առիթով


Կարեն Ջանիբեկյանի ութսուներեքամյա հոբելյանն է: Արդեն հինգ տարի է, ինչ լեգենդար դերասանը ֆիզիկապես բացակայում է:

Հոր մահվանը հաջորդող տարեդարձին որդին՝ Սոսը, բավականին հուզիչ գրառում է արել՝ հոր մասին եղած մտորումները հանձնելով համացանցին:

Անկեղծանալով՝ դերասանը գրել է սեփական ապրումների ու հույզերի մասին՝ ամփոփելով հոր բացակայության մեկ տարվա իր ունեցած մտքերը:

Հրապարակելով իր և հոր վաղ տարիների բավականին ուշագրավ լուսանկարներից մեկը՝ դերասանը գրել է, որ երեխա ժամանակ միշտ կարծել է, թե հայրը հավերժական է, մշտապես լինելու է:

Պատանեկության տարիներին կարծել է, թե քանի հայրը կա, ինքը կլինի: Սակայն ավելի հասուն տարիքում գիտակցել է, որ հնարավոր է գա մի ժամանակ, որ հայրը այլևս չլինի, սակայն ինքը շարունակի լինել: Դերասանը վստահեցնում է, որ հիմա հայրն ամեն պահին իր հետ է:

Այսօր Սոսը վերահրապարակել է չորս տարի առաջվա իր գրառումը՝ դարձյալ շնորհավորելով հոր ծննդյան օրը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!