Երբ դուստրը կյանքի խնդիրներից չէր կարողանում գլուխ հանել, հայրը նրան ցույց տվեց ճանապարհը․ ահա թե ինչ փորձարկում կատարեց նա


Կյանքի փիլիսոփայոթյան վերաբերյալ բազմաթիվ պատմոթյոններ կան, որոնք օգնում են ճիշտ հասկանալ ու ընդունել կյանքը։ Ահա նման մի պատմոթյուն էլ ցանկանում ենք ներկայացնել ձեզ, որը հետաքրքիր ձևով է մեկնաբանված։

Մի երիտասարդ կին հորը պատմում է, թե որքան է հոգնել ամեն բանից․ աշխատավայր, անձնական կյանք, ամենուր խնդիրներ են, որոնցից այդպես էլ ազատվել չի ստացվում։ Հայրը խոստանոււմ է ցույց տալ խնդրների լուծման ճանապարհը։

Նա կրակին ջրով լի 3 տարա է դնում և գազարը, ձուն և սուրճը դնում է տարայում։ Րոպեներ անց հայրն անջատում է կրակը, ապա հարցնում դստերը, թե ի՞նչ պատահեց դրանց հետ։ «Դե գազարը, հավկիթը եփվեցին, իսկ սուրճը լուծվեց»,– պատասխանեց աղջիկը։ Հայրը գլխով համաձայնության շարժում կատարեց։ Ապա հավելեց, որ գազարը ենթարկվել է տաք ջրին է և փափկել, իսկ հավկիթը հակառակը՝ ենթարկվել է, բայց պնդացել է։

Նրանք արտաքուստ նույնն են, բայց ներքուստ՝ փոփոխված։ Նույնն էլ մարդկանց հետ է կատարվում. ուժեղները կարող են թուլանալ, այն դեպքում, երբ թույլերը միայն պնդանում են, ուժեղանում։ Իսկ սուրճն անչափ հետաքրքիր է․ այն լուծվել է միջավայրում և փոխել այն։ Սուրճը ջրից ստացել է բուրավետ ըմպելիք։

Եվ, այո՛, որոշ մարդիկ կարող են փոխել հանգամանքները և դրանք վերածել նոր բանի՝ օգուտ և գիտելիքներ քաղելով։ Ինչպիսին դառնալ բարդ իրավիճակում՝ յուրաքանչյուրս կարող ենք ընտրություն կատարել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!