Արտյոմ Հակոբյանը սոցիալական հարթակում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին։ Նա գրառում է կատարել, որտեղ հիշեցրել է բոլորին ոչ վաղ անցյալում տեղի ունեցող ոչ բարվոք, սակայն ընդունված մոտեցումներին։

Պրոդյուսերը գտնում է, որ հանրության լայն հատված քնադատող ու բողոքող է դարձել, քանի որ դրա համար այլևս ոչ ոք չի պատժվում։ Գրառման մեջ նշվում է, որ քննադատության համար այլևս ոչ ոքին չեն գողանում։

«Երբ դեռ վրաներովդ ոնց ուզում անցնում էին նախկինները՝ դուք էլ խելոք տանում էիք էդ ամենը, որովհետև ճար չունեիք։ Ստաբիլ վախենում էիք մի բան խոսելուց, քանի որ բոլորի բերանը փակում էին դաժանաբար։ Այսօր բոլորդ դարձել եք քննադատո՞ղ, բոլորիդ քաջության level — ը up — ա եղել»,- գրել է Արտյոմ Հակոբյանը։

Նա գտնում է, որ հասարակությանը տարիներով պատրաստել են, որպեսզի լինեն անգիտակից ու անմիտ, որպեսզի ամեն բան կարողանան անել։ Հակոբյանը պնդում է , որ ոչ մի պարագայում հնին վերադարձ չի լինելու։

Նրանց վերադարձի դեպքում կշարունակվի թալանը, իսկ մարդիկ կշարունակեն մնալ նույն տաշտակի առջև և կշարունակեն իրենց մոխրագույն կյանքը։