«Երբ գնում էինք իրենց հյուր, մեզ երբեք ուտելիքը սովորական ձևով չէր մատուցվում, այլ․․․»․ ի՞նչ է պատմում Արուս Տիգրանյանը պապիկի՝ Ազատ Գասպարյանի մասին


Լրագրող, հաղորդավար, դերասանուհի և յուրահատուկ հումորով օժտված Արուս Տիգրանյանին շատերն են սիրում։ Արուսը Ազատ Գասպարյանի թոռնուհին է։

Երեկ հայ դերասանի ծննդյան օրն էր, ինչի առթիվ Արուսը պապիկի մասին գրառում է կատարել և ցանկացել, որ բոլոր տատիկ պապիկները առողջ լինեն ու տաքացնեն թոռնիկներին իրենց սիրով։

Արուսը մասնավորապես գրել է․ «Էսօր պապիկս կդառնար 78 տարեկան։ Իմ պապիկը միաժամանակ և՛ շատ պարզ, և՛ շատ արիստոկրատ մարդ էր:

Երբ գնում էինք իրենց հյուր, մեզ երբեք ուտելիքը սովորական ձևով չէր մատուցվում․ պապիկը բրինձը լցնում էր բաժակի մեջ և ետ էր պտտում ապսեի մեջ, վրան սիրուն տերևիկ էր դնում և դառնում էր ֆրանսիական բարձրաշխարհիկ խոհանոցի գլուխգործոց: Թող որ աշխարհում շատ լինեն կյանքը գեղեցկացնող մարդիկ և թող առողջ լինեն աշխարհի բոլոր պապիկները:

Հատկապես, որ հիմա մյուս պապիկս մի քիչ վատառողջ ա, ուզում եմ, որ բոլոր տատիկ պապիկները շուտ լավանան և տաքացնեն մեզ իրանց սիրով»։


Понравилась статья? Поделиться с друзьями: