«‎Երբ գնացի իր տուն, զարմանքից ինձ կորցրել էի»‎‎․ ահա թե ինչ է պատմում Գայանե Փայտյանը Ռաֆայել Քոթանջյանի մասին


Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ կյանքից հեռացել է Ռաֆայել Քոթանջյանը։ Դերասանը կյանքից հեռացավ 80 տարեկան հասակում։

Նրա կերտած յորաքանչյուր կերպար հանրությանը հոգեհարազատ ու սիրելի էր դարձել։ Ժողովրդական արտիստին դեռ երկար կհիշեն։ Ահա իր հիշողություններով է կիսվել լրագրող Գայանե Փայտյանը։ Նա պատմել է, որ այցելել է դերասանի տուն և զարմացել նրա նիստուկացով։

Լրագրողը մասնավորապես գրել է․ «‎Մերգելյանի մոտ, 1-ին հարկում էր Ռաֆայել Արտյոմիչի բնակարանը։ Երբ գնացի իր բնակարան նկարահանման, զարմանքից ինձ կորցրել էի։

Էդ ինչ հետաքրքիր ու իմաստավորված էր ապրում Արտիստը, ամեն իր, ամեն անկյուն, ամեն ինչ օրիգինալ էր, բացառիկ, չկրկնվող… իր պես։ Ես նման բան չէի տեսել, բաժակի դնելու դիրքն անգամ իմաստ և բացատրություն ուներ… Ու զրույցներ, բացառիկ, ֆանտաստիկ ինտելեկտուալ էր…

Կկարոտեմ, Ռաֆայել Արտյոմիչ ջան, միշտ կհիշեմ ու կկարոտեմ… Աստված հոգիդ լուսավորի… Ցավակցում եմ Մայք ջան, մեծ և անսփոփ է հեռացումը, համբերություն ձեզ….»։‎‎


Понравилась статья? Поделиться с друзьями: