Դերասանուհի Շողեր Թովմասյանն այս պահին որդու հետ գտնվում է Ամերիկայում։ Մեկնելուց առաջ նա հայտնել էր, որ մեկնում է հանգստի։

Երեկ երեկոյան դերասանուհին ինսթագրամյան իր օգտահաշվի «պատմություններ» բաժնում, որտեղ տեղեկությունը պահպանվում է ընդամենը քսանչորս ժամ, հարց ու պատասխան ձևաչափփով շփում է կազմակերպել հետևորդների, երկրպագուներ հետ։ Շողերն, առհասարակ, սոցիալական հարթակում ակտիվ է։

Հետևելով դերասանուհու պատասխաններին՝ նկատելի են հետաքրքրական պատասխաններ։ Հետևորդներից մեկը հետաքրվել է, թե սեր գույություն ունի՞, ինչին ի պատասխան Շողեր Թովմասյանը գրել է, որ սերն անպայման գոյություն ունի։

Նշել է, որ իր ամենամեծ և իսկական սերը Ալեքսանդրն է (որդին)։ Դերասանուհու երկրպագուները հարցադրումներ են կատարել նրա անձնական կյանքից։ Նրանցից մեկը հարցրել է, թե ե՞րբ է բաժանվելու Գրիշայից։ Շողերը պատասխանել է, որ երբեք չի բաժանվելու։

Նաև նշել է, որ շատ է կարոտել Գրիշային, հատկապես նրա հումորը։ Դերասանուհին հանգստի է մեկնել դեռևս դեկտեմբերին։